17/06/2010 10:01
ԵՄ 27 երկրների առաջնորդները կքննարկեն տնտեսական խնդիրներ
Բրյուսելում այսօր մեկնարկում է երկօրյա գագաթնաժողով, որի ընթացքում Եվրամիության 27 երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում կլինեն եվրոպական տնտեսությանն առնչվող հարցերը:
Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, գագաթնաժողովի օրակարգում է միասնական Եվրոպայի տնտեսական քաղաքականության կոորդինացումը, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ ունեցող ԵՄ անդամ-երկրների հանդեպ առավել խիստ պատժամիջոցների կիրառումը:
Նշենք, որ եվրոգոտու 16 երկրներից առավել ծանր տնտեսական իրավիճակը վերջին ժամանակում Հունաստանում, Իսպանիայում և Իտալիայում է: