17/06/2010 10:24
Վրաստանը և Թուրքիան քննարկել են «խաղաղության նավախմբի» գրոհը
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուրատ Բուրհանի հետ: Ինչպես հաղորդում է Թրենդ գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին, հանդիպումը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Դեսպանի և վրաց պաշտոնյայի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իսրայելական զինվորականների կողմից Գազա ուղևորվող «խաղաղության նավախմբի» գրոհը և դրան հետևած իրադարձությունների զարգացումը:
Բացի այդ, դիվանագետը ներկայացրել է Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև իրանական միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածությունները և Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում:
Անդրադարձ է կատարվել նաև վրաց-թուրքական երկկողմ հարաբերություններին: