17/06/2010 09:52
Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի հանդեպ պատժամիջոցները
ԱՄՆ-ը հայտարարել են Թեհրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին` մտահոգություն արտահայտելով իրանական միջուկային հավակնությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Բի-Բի-Սի-ին, ԱՄՆ նախաձեռնությունը այս երկրի կողմից սահմանափակումների փաթեթի իրականացման առաջին քայլն է` ուղղված Իրանի մասնակցությամբ ֆինանսական գործարքների սահմանափակմանը և Իրանին զենք վաճառելու էմբարգոյին: