17/06/2010 11:48
Բ.Ասսադ. «Իրանը կմնա մեր բարեկամն ու դաշնակիցը»
Սիրիան պատրաստ է գործնական հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ`միևնույն ժամանակ մնալով Իրանի դաշնակիցը: Այդ մասին Բի-Բի-Սի հեռուստաընկերությանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը:
Սիրիայի նախագահի խոսքերով, նա մտադիր չէ պատասխան տալ ԱՄՆ-ին` Իրանի հետ դաշնակցային հարաբերությունների համար:
«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ կարուցել գործնական հարաբերություններ, ընդհանուր բիզնես, բայց Իրանը կմնա մեր բարեկամն ու դաշնակիցը»,- ասել է նա:
Սիրիայի նախագահը նաև հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ իր երկիրը Լիբանանում զինում է Հեզբոլահին:
Խոսելով «խաղաղության նավախմբի» հետ տեղի ունեցած միջադեպի մասին, Ասսադը հայտարարել է, որ այն մեծացրել է Մերձավոր Արևելքում պատերազմի հավանականությունը:
«Տեղի ունեցածն ի չիք է դարձրել մոտակա ժամանակներում խաղաղ գործընթացի բոլոր հնարավորությունները»,- ասել է Բաշար Ասսադը, նշելով, որ իր երկիրն արել է հնարավորը, որպեսզի կանխի հակամարտությունը տարածաշրջանում: