18/06/2010 17:14
Հայ ուսանողները կսովորեն Ուլյանովսկի քաղավիացիոն ուսումնարանում
Հայաստանի Քաղավիացիայի վարչությունը և Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանը, որն ինստիտուտի կարգավիճակ ունի, ընթացիկ տարվա ապրիլին ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեցին «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ֆրիդա Մուրադյանն ու Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը:
Ս. Կարապետյանի խոսքերով, համաձայնագրի արդյունքում Ավիաուսումնական կենտրոնի յուրաքանչյուր շրջանավարտ կարող է լրացուցիչ կրթություն ստանալ Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, իսկ 10 շրջանավարտ` պետպատվերի շրջանակներում:
Նշենք նաև, որ ըստ մասնագետների, Հայաստանում չկան բարձրագույն ավիացիոն հաստատություններ, ինչի կապակցությամբ օդաչուների ուսուցումն իրականացվում է Ավիաուսումնական կետրոնի շրջանակներում կամ օտարերկրյա բարձրագույն թռիչքային ուսումնական հաստատություններրում: Այս դեպքում` Ավիաուսումնական կենտրոնի մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները կանցկացվեն Ուլյանովսկում: