18/06/2010 12:23
Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել Իրանում ԱԷԿ-ի կառուցումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի հանդեպ ընդունված պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանին օժանդակել Բուշերում ատոմակայանի կառուցմանը: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալությանը, այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ մամլո գրասենյակում:
«Պատժամիջոցները չեն վերաբերի Բուշերում ատոմակայանի կառուցմանը»,- նշել է աղբյուրը: Ըստ ռուսաստանյան արտաքին քաղաքականության գերատեսչության, սպասվում է, որ ԱԷԿ-ի կառուցումը կավարտվի ընթացող տարվա օգոստոսին:
Ինչ վերաբերվում է Իրանին Ս-300 ռուսաստանյան հրթիռների վաճառքին, ապա դրանք, ըստ ԱԳՆ-ի, ընկնում են պատժամիջոցների ազդեցության տակ: