18/06/2010 14:30
Հայաստանը և Արցախը համագործակցում են արդարադատության ոլորտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եվ նրա տեղակալ Էմիլ Բաբայանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակման խնդիրներին: