18/06/2010 10:51
Մարկ Տվենի չհրատարակված ձեռագիրը վաճառվել է 242 500 դոլարով:
Մարկ Տվենի չհրատարակված ձեռագիրը, որը նվիրված է գրողի` 24 տարեկանում կյանքից հեռացած, դստերը, Նյու-Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 242 500 դոլարով:
Տվենի «Ընտանեկան ուրվագծեր»-ի 64 էջերը, որոնք գրված են 1896-97թթ.-ին, նվիրված են դստերը Օլիվիա (Սյուզի) Կլեմենսին, որը մահացել է մինինգիտից:
Գնորդը, ում անունը չի հրապարակվում, վճարել է 242 500 դոլար, մեկ ու կես անգամ ավելին, քան նախնական 120-160 հազար դոլարն էր:
Ձեռագրին հավակնում էին 4 մարդ: