18/06/2010 10:37
Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը ժամանել է Օշ
Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաևան ուրբաթ առավոտյան ռազմական ուղղաթիռով ժամանել է Օշ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ուղղաթիռը վայրէջք է կատարել քաղաքի կենտրանական հրապարակում, որտեղ գտնվում է շրջանի վարչակազմի շենքը:
Սպասվում է, որ մոտակա ժամանակները Օթունբաևան կայցելի հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածները, ինչպես նաև հանդիպումներ կունենա քաղաքի ակտիվի հետ` Օշի պարետատանը:
Բացի դրանից, համաձայն աղբյուրի, Ղրղզստանի ժամականակավոր կառավարության ղեկավարը կայցելի Ուզբեկստանի հետ սահմանակից շրջաններ, որտեղ դեռևս նկատվում է էթնիկ ուզբեկների կուտակումներ, ովքեր ցանկանում են հեռանալ Ղրղզստանի տարածքից: