18/06/2010 10:26
ՌԴ. ԱՄՆ-ն իրեն ՄԱԿ ԱԽ-ից բարձր է դասում Իրանի հարցում
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների կիրառումը: Այս մասին, համաձայն «Վեստի.ռու-ի», ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ռուսաստանյան արտաքին գերատեսչության կարծիքով, Միացյալ Նահանգներն իրենց գործողություններով ավելի բարձր են իրենց դասում, քամ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Իրանի վրա ներազդելու լրացուցիչ միջոցները, ՌԴ ԱԳՆ-ի համաձայն, դուրս են գալիս ՄԱԿ ԱԽ-ում հաստատված պատժամիջոցների շրջանակից:
Ռուսաստանյան ԱԳ նախարարությունը հայտարարում է, որ նման որոշումները խզում են Իրանի միջուկային խնդրի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցային հիմքերը: