18/06/2010 11:28
Պետդեպը ողջունում է Գազայի շրջափակման թուլացման որոշումը
ԱՄՆ-ն ողջունել է Իսրայելի` Գազա ապրանքների մատակարարման սահմանափակումների մասնակի վերացման որոշումը և կոչ է արել կառավարությանն առաջ շարժվել այդ ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք ընդհանուր սկզբունքները, որոնց մասին այսօր Իսրայելի կառավարությունը հայտարարել է: Դրանք արտացոլում են այն փոփոխությունները, որոնց մասին մենք խոսել ենք մեր Իսրայելի ընկերների հետ: Ջորջ Միտչելը (ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում), ով եղել է տարածաշրջանում, կշարունակի աշխատել այդ ուղղությամբ առաջիկա օրերին» - համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները: