19/06/2010 11:20
Արգենտինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել «անձնական պատճառներով»
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տաիանան անսպասելիորեն հրաժարական է տվել` «անձնական պատճառներով»: Համաձայն Վեստի.ռու-ի ունեցած տեղեկատվության` հրաժարականի պատճառը երկրի ղեկավարության կողմից «աջակցության բացակայության» և նրա հետ արտաքին քաղաքականությունում «անհամաձայնությունն» է:
Խորխե Տաիանան արգենտինական իշխանությունում կարևոր քաղաքական գործիչ էր, հաշվի առնելով այն, որ նա արտաքին գործերի նախարարի պաշտոնում էր սկսած 2005-ից, երբ երկիրը ղեկավարում էր պետության ներկա նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշեր- Նեստոր Կիշների ամուսինը:
Ըստ աղբյուրի, Արգենտինայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Անիբալ Ֆերնանդեսը չի մեկնաբանել արտաքին գործերի նախարարի հրաժարականի պատճառները, ասելով միայն, որ նրա փոխարեն այդ պաշտոնը կստանձնի Հեկտոր Տիմերմանը, ով մինչ այժմ ԱՄՆ-ում Արգենտինայի դեսպանն էր: