19/06/2010 10:50
Լեհաստանում «լռության օր» է հայտարարված
Լեհաստանում վաղը նախագահական ընտրություններ են, իսկ այսօր հայտարարված է «լռության օր»: Ցանկացած տիպի քարոզչություն, հարցումների անցկացում, թեկնածուների վարկանիշների հրապարակաում և նրանց ծրագրերի քննարկում արգելված է:
Նշենք, որ նախագահական ընտրություններում ֆավորիտ են համարվում Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ, նախկին նախագահի եղբայր` Յարոսլավ Կաչինսկին:
Եթե կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում ոչ ոք չստանա ձայների 50 տոկոսից ավելին, երկու շաբաթից կկայանա քվեարկության երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: