21/06/2010 11:18
Լեհաստանում շարունակվում է ընտրողների ձայների հաշվարկը
Լեհաստանում շարունակվում է ձայների հաշվարկման գործընթացը: Հունիսի 20-ին այս երկրում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ:
Մշակված քվեաթերթիկների 94,3%-ի արդյունքների համաձայն` Բրոնիսլավ Կոմորովսկու («Քաղաքացիական հասարակություն») և Յարոսլավ Կաչինսկու («Օրենք և արդարաություն») ստացված ձայների տարբերությունը կազմում է 4.5%` ի օգուտ Կոմորովսկու:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հաղորդել է Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեֆան Յավորսկին:
Ըստ նրա, Կոմորովսկու օգտին քվեարկել է ընտրողների 41,22%-ը, իսկ Յարոսլավ Կաչինսկու օգտին` 36,74%: Երրորդ տեղում է Լեհաստանի նախագահի ամենաերիտասարդ թեկնածու, 36-ամյա Դեմոկրատական ձախ դաշինքի առաջնորդ Գժեգոժ Նապերալսկին`13,68% ձայներով: