22/06/2010 10:41
Ղրղզստանում զոհերի թիվը հասել է 214-ի
Ղրղզստանի հարավում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 214-ի: Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` բժշկական օգնության են դիմել ավելի քան 2.1 հազար տուժածներ:
«Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր մնալ»,- Իտառ-Տասս-ի հաղորդմամբ` տեղեկացրել են առողջապահության նախարարությունից:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, պաշտոնապես գրանցված զոհերի թիվը կարող է միանգամայն տարբեր լիnել ոչ պաշտոնական տվյալներից: Աղբյուրը նշում է, որ Ղրղստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալիկ Օրոզովը չի բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 2.5 հազարի: