22/06/2010 09:39
Այսօր սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը
1941թ.-ի հունիսի 22-ի առավոտյան ժամը 4-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: ԽՍՀՄ-ի դեմ դուրս եկան նաև Իտալիան, Հունգարիան, Ֆինլանդիան և Ռումինիան: Այս օրը դարձավ Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը:
Ընդհանուր առմամբ ՀՄՊ-ին մասնակցեց 61 երկիր, որտեղ բնակվում էր 1,7 մլրդ մարդ:
Պատերազմին Խորհրդային Հայաստանից մասնակցել են 300 հազար զինվորներ։ ԽՍՀՄ զինված ուժերում ընդհանուր առմամբ կռվել են 500 հազար հայորդիներ, իսկ ամբողջ աշխարհում 1939 թ.-ից մղվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության թիվը 600 հազար էր։
Հայերը պատերազմ ուղարկեցին 6 ազգային դիվիզիա։ 89-րդ հայկական թամանյան դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին։
11 600 Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած հերոսներից 106-ը հայեր էին, նրանցից երկուսը ստացան կրկնակի հերոսի կոչում: Ի դեպ, Անդրկովկասում միայն հայերն են ունեցել կրկնակի հերոսներ։ 27 հայեր դարձել են «Փառքի» շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետներ։ Պատերազմի մասնակից 4 հայորդիներ դարձան մարշալներ, 160-ն արժանացան գեներալի կոչման։