23/06/2010 14:04
Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 40%-ով
Երևանում է գտնվում իրանցի գործարարների շուրջ 100 հոգանոց պատվիրակությունը, ինչը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի միջև ամուր տնտեսական կապերի խորացման ցանկության մասին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան:
«Մենք ցանկանում ենք միմյանց հետ համագործակցելով զարգացնել ենթակառուցվածքները, հզորացնենք մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում»,- ասաց նա, հիշեցնելով, որ արդեն համատեղ աշխատանքներ են ընթանում մի շարք տնտեսական ծրագրերի շրջանակներում, մասնավորապես` ճանապարհաշինության, երկաթգծի և էլեկտրակայանների կառուցման բնագավառներում:
Դեսպանը նաև հայտնեց, որ երկու երկրների միջև այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 40 %-ով: