23/06/2010 11:22
Սան-Ֆրանցիսկոյում Մեդվեդևին դիմավորեց Շվարցենեգերը
Սան-Ֆրանցիսկոն դարձավ առաջին ամերիկյան քաղաքը, որն ընդունեց Ռուսաստանի ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ռուսաստանի ղեկավարին այստեղ դիմավորել է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:
«Դա հատուկ պատիվ է մեր քաղաքի համար` լինել առաջինը ԱՄՆ Ձեր կատարած այցելության ժամանակ: Բարի գալուստ Կալիֆոռնիա», - ասել է Առնոլդ Շվարցենեգերը:
Դ. Մեդվեդևն իր այցելության շրջանակներում բանակցություններ է վարելու ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ, հանդիպելու է գիտնականների և գործարարների հետ:
Ռուսաստանի նախագահը մտադիր է նաև այցելել Սիլիկոնյան հովիտ` ծանոթանալու ամերիկյան բարձր տեխնոլոգիաների որոշ ձեռքբերումների հետ: