24/06/2010 16:58
Հայ 8 բռնցքամարտիկներ` Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում
Հունիսի 21-ին Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Եվրոպայի բռնցքամարտի ավագ տարիքի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի 12 պատվիրակներից 8-ը հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել են քառորդ եզրափակիչ: Նրանցից վանաձորցի ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը հունիսի 24 ի առավոտյան մրցահերթում կրկին հաղթանակ տարավ, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Նրա մյուս յոթ թիմակիցները ռինգ կելնեն երեկոյան մրցահերթում: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Հայաստանի պատանեկան ընտրանին մրցավայր է մեկնել ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ: