24/06/2010 15:36
Իր նիստում կառավարությունը որոշել է …
Իր նիստում կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել Աշտարակի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում և քաղաքացու սեփականություն հանդիսացող բազմամյա տնկարկը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` ավտոգազալցակայանի կառուցման համար։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, Երևանի «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Էրեբունի բժշկական կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Նաիրիի բժշկական կենտրոն», «Ջերմուկի առողջության կենտրոն», «Արմավիրի բժշկական կենտրոն», «Տաշիրի բժշկական կենտրոն», «Ճամբարակի առողջության կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին, Վանաձորի «Ցենավետ» ՍՊԸ-ին և Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամին։