24/06/2010 10:19
Ղրղզստանի հունիսյան բախումների զոհ են դարձել 258 մարդ
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` Ղրղզստանի հարավում տեղի ունեցած հունիսյան բախումների հետևանքով զոհվել է 258 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռիա Նովստին, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նշենք, որ նախօրեին նախարարությունը հաղորդում էր 240 զոհերի միասին:
Միևնույն ժամանակ Ղրղզստանի ղեկավարությունը խոստովանում է, որ զոհերը շատ ավելին կարող են լինել:
«Վիրավորների թիվը կազմում է 2 հազար 224 մարդ` հոսպիտալացվել են 1035-ը, ամբուլատոր բուժում ստացել են 1198-ը»,- ասվում է հաղորդագրությունում: