24/06/2010 10:24
ՌԴ-ն և Վրաստանը կկարգավորեն հարաբերությունները առանց Սահակաշվիլու
Ռուսաստանը և Վրաստանը կկարգավորեն հարաբերությունները, սակայն ոչ գործող նախագահ Միխեիլ Սահակաշվլիու օրոք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում:
«Ես չեմ տեսնում, թե ինչպես դա անել գործող նախագահի օրոք», - ըստ Ինտերֆաքսի` ասել է Մեդվեդևն ու ընդգծել, որ շատ կցանկանար, որպեսզի Վրաստանի հետ հարաբերությունները վերադառնային բնականոն հուն:
«Դեռ ավելին, ես վստահ եմ, որ դա տեղի կունենա», - ընդգծել է ՌԴ նախագահը, հավելելով, որ «հարցը նրանում է, թե երբ տեղի կունենա»:
«Իրավաբանական լեզվով ասած` նա հանցագործություն է գործել: Սակայն նրա պատասխանատվությունը պետք է լինի վրաց ժողովրդի, այլ ոչ թե ռուս ժողովրդի առջև», - ասել է Դ.Մեդվեդևը և հավելել. «Կարծում եմ, հենց Վրաստանը նոր նախագահ ունենա, մենք հնարավորություն կստանանք կարգավորելու հարաբերությունները»: