24/06/2010 11:00
Բարսելոնայից ոչ հեռու գնացքը հարվածել է մարդկանց. 12 զոհ
Երկաթուղային պատահար է տեղի ունեցել Իսպանիայում: Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացքը հարվածել է մի խումբ երիտասարդների, ովքեր հատելիս են եղել երկաթգիծը չնախատեսված վայրում: Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, հղում կատարելով Associated Press-ին, զոհվել է 12 մարդ, ևս 13-ը վիրավորվել են:
Աղբյուրը նշում է նաև, որ գնացքի տակ ընկածները եղել են Ս. Հովհաննեսի օրվան նվիրված փառատոնի մասնակիցները: