24/06/2010 10:48
ԱՄԷ-ը միացել են Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը
Արաբական Միացյալ Էմիրություններն անսպասելիորեն սատարել են Իսրայելին` միանալով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հայտնում է cursorinfo.co.il-ը` վկայակոչելով «Գաարեց» կայքին:
Հաղորդագրությունից հետևում է, որ ԱՄԷ-ը հայտարարել են Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող 40 ընկերությունների փակման մասին, որոնք Թեհրանին հրթիռների ստեղծման և միջուկային ծրագրի իրականացման համար սարքավորումներ են մատակարարում: