25/06/2010 14:45
Հայ 4 բռնցքամարտիկներ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին
Հունիսի 21-ից 28-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում էր 12 մարզիկներից բաղկացած պատվիրակությամբ, որոնցից 8-ին հաջողվել էր դուրս գալ քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում առաջինը հաջողության հասավ ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը (+80 կգ): Այնուհետև նրան միացան ևս երեքը. քառորդ եզրափակչի փուլը հաղթահարեցին Հենրիկ Մոկոյանը (50 կգ), Արթուր Ներսիսյանը (50 կգ) և Գոռ Երիցյանը (57 կգ): Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: