25/06/2010 09:31
ՌԴ-ն և ԱՄՆ-ն ձգտում են աջակցել Ղրղզստանի ժողովրդին
Ռուսաստանը և ԱՄՆ-ն հաստատում են միասնական ձգտումը աջակցել Ղրղզստանի ժողովրդին` ապրիլի 7-ի իրադարձություններից և երկրի հարավում ողբերգական բախումներից հետո ժողովրդավարության և կայունության վերականգնման գործում:
«Մենք կոչ ենք անում առանց բռնությունների, քաղաքական մեթոդների կիրառմանը` առկա հիմնախնդիրների լուծման, հասարակական կարգի արագ վերականգնման, քաղաքացիական համերաշխության և ազգամիջյան համաձայնության համար», - ասված է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի համատեղ հայտարարությունում, որը տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ կողմերը աջակցում են ՄԱԿ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին, «Ղրղզստանի հարևաններին և ընկերներին` իրավիճակի կայունացմանն ուղղված, այդ թվում` մարդասիրական օգնության ցուցաբերման, նրանց ջանքերում»:
«Մենք մտադիր ենք շարունակել Ղրղզստանի հետ մեր համատեղ ջանքերը` թմրանյութերի շրջանառությունից և ահաբեկչությունից առաջացող սպառնալիքների դեմ պայքարում, ինչպես նաև համատեղ կաշխատենք, որպեսզի աջակցենք Ղրղզստանի տնտեսական զարգացմանը», - հայտարարում են Ռուսաստանը և ՄԱՆ-ն:
Երկու երկրների նախագահները նաև իրենց ցավակցություններն են հայտնել ազգամիջյան բախումների հետևանքով զոհվածների ընտանիքներին: