25/06/2010 13:20
Orange-ն ընդլայնում է վաճառքի ցանցը
Orange-ը շարունակում է ընդլայնել իր վաճառքի ցանցը: Երեկ Երևանում բացվեցին երկու նոր Orange-ի խանութներ մայրաքաղաքի երկու կարևոր` Մաշտոցի և Կոմիտասի պողոտաներում:
Մաշտոցի պողոտայի խանութը պաշտոնապես բացեց Orange/Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ Օլաֆ Սուանտին, ով մեկօրյա այցով գտնվում էր Հայաստանում: Այստեղ Orange-ի վաճառքի խորհրդատուները հաճախորդներին կընդունեն նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում և կմատուցեն բարձրակարգ սպասարկում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը:
«Ես տպավորված եմ մեր վաճառքի թիմի աշխատանքով. կառուցել 43 խանութ մի քանի ամսում պարզապես աներևակայելի է: Բայց մենք ավելին ենք անելու. 2010թ. էլ ավելի ենք ընդլայնելու ցանցը և մեր նպատակն է լինելու Orange-ի բոլոր խանութներում Հայաստանի ցանկացած անկյունում ապահովել նույն եվրոպական բարձր որակը»,, - ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ` ասաց Օլաֆ Սուանտին:
Այսօր Orange-ն ունի արդեն 43 խանութ Հայաստանի բոլոր մարզերում, իսկ վաճառքի ցանցի ընդլայնումը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում` տարեվերջին խանութների քանակը հասցնելով 80-ի: