26/06/2010 11:16
Ստալինի հուշարձանի ապամոնտաժումը Շևարդնաձեի դուրը չեկավ
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն դեմ է արտահայտվել Գորիում Իոսիֆ Ստալինի հուշարձանի ապամոնտաժմանը: Քաղաքի կենտրոնական հրապարակից հուշարձանի ապամոնտաժման որոշումը, որ կայացրել էին իշխանությունները, Շևարդնաձեն անընդունելի է համարել,- հաղորդում է «Վլաստի.նետ-ը»:
Ըստ աղբյուրի, նախկին նախագահը հիշեցրել է, որ, նույնիսկ Ստալինի անձի պաշտամունքի բացահայտման ժամանակ Գորիում հուշարձանը պահպանվել էր: Այն ժամանակ հուշարձանի ապամոնտաժմանը դեմ էր Նիկիտա Խրուշչևը:
Ստալինի հուշարձանը Գորիի կենտրոնական հրապարակում տեղադրվել է 1952-ին և ապամոնտաժվել 2010թ-ի հունիսի 25-ի գիշերը: Որոշվվել էր արձանը փոխանցել Ստալինի տուն-թանգարանի տարածք, որը գտնվում է մոտակայքում (մի քանի հարյուր մետր հեռավորության վրա):
Ստալինի հուշարձանի փոխարեն Գորիի կենտրոնական հրապարակում կկառուցվի հուշահամալիր` նվիրված 2008-ի օգոստոսյան պատերազմի, ինչպես նաև ստալինյան ռեպրեսիաների զոհերին: