28/06/2010 09:38
Բուլղարական մուտքը Հայաստանի խորհրդատվական-ներդրումային շուկա
Ս.թ. հունիսի 30-ից Հայաստանի խորհրդատվական-ներդրումային շուկա մուտք կգործի Բուլղարիայի Առաջին Խորհրդատվական Ներդրումային Ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը:
Պաշտոնական բացման արարողությանը ներկա կլինեն բարձրաշխարհիկ հյուրեր Ռուսաստանից և Բուլղարիայից` Բուլղարիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Վոլեն Սիդերովը, Յորդան Ցոնևը և Տիկին Իռենա Սոկոլովան, ինչպես նաև ՌՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության առևտրա-տնտեսական հարցերի գծով ղեկավարի խորհրդական` պարոն Իլիյան Ցոնևը:
Ինչպես հայտնեցին ընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, ս.թ. հուլիսի 1-ին Ընկերությունը հայտարարում է “Բաց Դռների Օր”, որի շրջանակներում կանցկացվի կոնֆերանս`” Առաջին Բուլղարական Ներդրումային Խորհրդատվական Ընկերության դերը բուլղարա-հայկական գործարար հարաբերությունների ստեղծման մեջ” խորագրով: