28/06/2010 11:55
Ղրղզների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը
Ղրղզստանում մշակված են հանրապետության նոր Սահմանադրության հանրաքվեի 95 տոկոս տեղամասերի տվյալները: Նոր հիմնական փաստաթղթի ընդունմանը «կողմ» քվեարկել են ընտրողների ավելի քան 90 տոկոսը, հաղորդում է РБК. ռու-ն:
Ըստ Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաևայի, հանրաքվեն «վերջակետ է դրել երկու նախկին ավտորիտար ընտանիքների` Ակաևների և Բակիևների, ռեժիմի դարաշրջանին»:
Նշենք, որ հունիսի 28-ից Ռ. Օթունբաևան դառնում է հանրապետության ժամանակավոր նախագահը:
Հիշեցնենք, որ համաղրղզական հանրաքվեին քվերակության էր դրել երկու հարց` հաստատել Ղրղզստանի նոր Սահմանադրությունը և Ռ. Օթունբաևային շնորհել անցումային ժամանակավոր նախագահի լիազորություններ: