28/06/2010 16:58
50 մլն դոլար` 190 կմ ճանապարհների հիմնանորոգման համար
Այս տարի Համաշխարահային բանկի հետ կնքվել է համաձայնագիր` 190 կմ երկարությամբ ճանապարների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքների իրականացման ֆինանսավորման մասին: Ծրագրի արժողությունը շուրջ 50 մլն դոլար է, որից 10 մլն կտրամադրվի պետական բյուջեից, 40 մլն` Համաշխարհային բանկի կողմից:
Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և փաստեց, որ Համաշխարհային բանկի ֆիանանսավորմամբ այս տարի նախատեսվում է 84 կմ երկարությամբ ճանապարների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել` շուրջ 10 մլրդ դրամ արժողությամբ:
Ըստ նախարարի` անցյալ տարվանից առաջին անգամ կիրառվել են նոր տեխնոլոգիաներ` կապված ներկրվող բիտումի ծավալների թոքրացման հետ` փոխարենը օգտագործելով տեղական արտադրության շինանյութեր:
«Բացվեցին նաև լրացուցիչ աշխատատեղեր, որտեղ, հիմնականում, ընդգրկվեցին տվյալ համայնքներում ապրող բնակիչներ»,- շեշտեց տրանսպորտի և կապի նախարարը:
Մ. Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ ճանապարհների պահպնման և շահագործման համար բյուջեյով նախատեսված է շուրջ 5,5 մլրդ դրամ:
Նախարարն ընդգծեց, որ ճանապարհների պահպանման և սպասարկման համար գումարներ քիչ են նախատեսում, սակայն բավական լուրջ գումարներ են ծախսվում նոր ճանապարհների կառուցման համար, որոնք պահպանելու և շահագործելու համար ևս որոշակի ծախսեր են պետք:
«Ցավոք, այս տարի մեր աշխատանքը սկսվեց հորդառատ անձրևներով, սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր միջպետական ճանապարհները, որոնց վրա 40 վթարներ ունենք, լուրջ վերանայման անհրաժեշտություն ունեն` թե' վերանորոգելու, թե' պահպանելու առումով»,- ընդգծեց Մանուկ Վարդանյանը: