28/06/2010 15:08
Իրականացված Ճանապարհաշինարարությունը` շուրջ 41 մլրդ դրամի
«2009թ.-ը աննախադեպ տարի էր ճանապարհաշինարարության մեջ. ընդհանուր առամամբ իրականանցվեց 415 կմ երկարությամբ ճանապարների նորոգում և վերանորոգում` շուրջ 41 մլրդ դրամ արժողությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և հավելեց, որ իրականացվել են 3 ծրագիր, որի ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ Պետական բյուջեն, Համաշխարհային բանկը և Ասիական բանկը:
Նախարարը տեղեկացերց, որ այս տարի պետական բյուջեով նախատեսված է 2 մլրդ դրամի աշխատանքներ, որի 1,5 մլրդ անցյալ տարվանից փոխանցվող ճանապարհահատվածներն են` 27 կմ երկարությամբ:
«Իրականացվել է մեկ մրցույթ` Իջևան-Վազաշեն ճանապարհի համար, և այդ մրցույթի արդյունքում տնտեսեցինք շուրջ 100 մլն դրամ»,- ընդգծեց նախարարը և փաստեց, որ մրցույթների ժամանակ առաջին անգամ հրավիրվել է նաև հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ:
«Փորձում ենք մրցույթները դարձնել ավելի թափանցիկ»,- շեշտեց Մանուկ Վարդանյանը: