28/06/2010 15:31
Սևակ Մխիթարյանը բաժանեց 4-10-րդ տեղերը
Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ռումինիայի Էֆորիե քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և բաժանեց 4-10-րդ տեղերը 181 մասնակիցների մեջ: Սևակը միայն կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովից, Ալեքսեյ Գավրիլովից (Ռուսաստան) և Մարիուս Մանոլակեից (Ռումինիա): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը ստացավ Տուրովը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: