29/06/2010 09:20
Ս.Լավրով. Իրանը պետք է զիջի միջազգային հանրության պահանջներին
Իրանը պետք է զիջի միջազգային հանրության պահանջներին և ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Այդ մասին Երուսաղեմում իր իսրայելացի պաշտոնակից Ցիպի Լիվնիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պետք է աչալուրջ լինենք Իրանի հանդեպ և համոզված, որ Թեհրանի միջուկային ծրագիրն իսկապես խաղաղ բնույթ է կրում: Մենք պետք է ստիպենք, որ Իրանը գործի Անվտանգության Խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի սահմաններում: Կարևոր է նաև վերադարձնել Իրանին բանակցային գործընթաց», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: