30/06/2010 15:51
Պատանի բռնցքամարտիկներն այսօր կվերադառնան Երևան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 27-ին Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից երկրորդ տեղը գրավեցին և արծաթե մեդալներով պարգևատրվեցին Հենրիկ Մոքոյանը (46 կգ) և Արթուր Ներսիսյանը (50 կգ): Նրանց թիմակիցներ Գոռ Երիցյանը (57 կգ) և Ռաֆայել Սիմոնյանը (+80 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Ինչպես մեր թղթակցին հայտնեցին ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, Ուկրաինայում վերելքով հանդես եկած ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականն այսօր երեկոյան ժամը 20:00-ին կվերադառնա Երևան: