30/06/2010 10:02
Գերմանիայում ընտրում են երկրի նախագահին
Բեռլինում այսօր ընտրում են պետության նոր ղեկավարին: Այդ կապակցությամբ կգումարվի Դաշնային խորհրդի ժողով:
ԳԴՀ նախագահի պաշտոնին հավակնում են սոցիալ-դեմոկրատների և «կանաչների» կողմից առաջադրված Յոախիմ Գաուկը և Ստորին Սարքսոնիայի վարչապետ, իշխանական կուսակցությունների թեկնածու Քրիստիան Վուլֆը: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ընտրություններն անցնում են արտահերթ: 2010-ի մայիսի 31-ին նախագահ Խորստ Քելերը հայտարարել էր իր հրաժարականի մասին: