30/06/2010 10:29
Ռումինիայում ջրհեղեղները առնվազն 20 մարդու կյանք են խլել
Արդեն մեկ շաբաթ տևացող ջրհեղեղները Ռումինիայում մարդկային կորստների են հանգեցրել. զոհվել է առնվազն 20 մարդ: Ամենաբարդ իրավիճակը Յասի և Սուչավա քաղաքներում է: Վտանգավոր գոտիներից տարհանվել են հարյուրավոր մարդիկ:
Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, ափերից դուրս է եկել Սիրետ գետը, վնասված են կամուրջներ, քանդված ճանապարհներ, ժամանակավորապես ընդհատվել է Ռումինիայի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Տասնյակ բնակավայրերում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Աղբյուրի համաձայն` Դանյուբ գետի մակարդակը անցել է վտանգավոր սահմանը: