30/06/2010 11:56
Մայքլ Ռուբին. «Թուրքիան դարձել է իսլամական հանրապետություն»
«Թուրքիան դարձել է իսլամական հանրապետություն», - History News Network կայքում հրապարակված իր հոդվածում այս մասին նշել է Ջ.Բուշի վարչակազմի օրոք ԱՄՆ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մայքլ Ռուբինը:
«Աշխարհիկ Թուրքիա այլևս գոյություն չունի, այժմ դա իսլամական հանրապետություն է: Նա ավելի մոտ է Իրանին, քան եվրոպական ժողովրդավարություններին: Եթե իսլամական հեղափոխությունը Իրանում ցնցեց աշխարհը, ապա Թուրքիայում սողացող իսլամական հեղափոխությունն այնպես էր կազմակերպված, որ գրեթե աննկատ մնաց: Այսպես թե այնպես, Թուրքական իսլամական հանրապետությունը փաստ է և վտանգավոր փաստ», - cursorinfo.co.il –ի փոխանցմամբ գրել է քաղաքագետը:
Աղբյուրի համաձայն, Մայքլ Ռուբինը կարծում է, որ Թուրքիայի այժմյան իշխանությունը` «ժողովրդավարությունը ավտորիտար իշխանությանը հասնելու համար օգտագործող խարիզմատիկ առաջնորդի գլխավորությամբ», կատարել է առկա քաղաքական համակարգի քանդման ծրագիրը: