01/07/2010 16:21
Թուրքիայի և Իսրայելի միջև կայացել է գաղտնի հանդիպում
Բրյուսելում Թուրքիայի և Իսրայելի կառավարությունների ներկայացուցիչների միջև կայացել են գաղտնի բանակցություններ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հանդիպման նպատակն է եղել կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք խաթարվել էին «Ազատության նավատորմի» միջադեպից հետո:
Հանդիպումը կայացել է նախօրեին, որին մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բենյամին Բեն-Էլիզերը:
Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական պաշտոնական շրջանակներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել նմանատիպ հանդիպումները: Թուրքիայի դիքորոշումը եղել է այն, որ Իսրայելը պետք է փոխհատուցի կատարավածի վնասները, հրապարակային ներում հայցի և պետք է կատարվի միջազգային փորձաքննություն` միջադեպի բացահայտման կապակցությամբ:
«Կուրսոր» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` այդ հանդիպումը կայացել է վարչապետ Նաթանյահուի կոալիցիոն գործընկեր, ԱԳ նախարար Ավիգդորա Լիբերմանից գաղտնի: