02/07/2010 16:20
Եթե Ա. Հարությունյանը կարողանար փոխել….
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, խոսելով Հայաստանի Սահմանադրության տարեդարձի մասին, ասաց, որ եթե կարողանար փոխել Սահմանդրությունը, ապա. «Որոշ մեխանիզմներ կփոխեի, որպեսզի կյանքում ավելի դժվար լիներ Սահմանադրությունը շրջանցելը: Լրացուցիչ մեխանիզմների կարիք կա: Կուժեղացնեի պառլամենտարիզմի էլեմենտը և ՍԴ դերը: Դա կբերեր նրան, որ ընտրություններն ավելի հստակ կանցկացվեին»:
Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ միաժամանակ կուժեղացներ Սահմանադրական դատարանի դերը, որպեսզի դատական համակարգը հնարավորինս անկախ գործեր իշխանությունից:
Ա. Հարությունյանի խոսքերով, հասարակությունը վստահում է ՀՀ Սահմանադրությանը, սակայն իրենց դիմողների մոտավորապես 80 տոկոսի սահմանադրական իրավունքները խախտվում են:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա, ըստ Հարությունյանի, թեև հստակ մոնիթորինգ չի անցկացվել, սակայն թե’ նախկին, թե’ ներկայիս իշխանությունների օրոք խախտվել են Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները: