02/07/2010 13:02
Առաջատարներն են Չինաստանի և Հայաստանի հավաքականները
Մոսկվայում սկսվեց միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված ավանդական պատանեկան մրցաշարը, որին մասնակցում են յոթ երկրներ ներկայացնող ութ թիմեր, այդ թվում` Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում ընդգրկված են Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մարիա Գևորգյանը:
Առաջին օրը հայ շախմատիստները երկու անգամ նույն` 2,5:1,5 հաշվով հաղթեցին Լեհաստանի պատվիրակներին: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այժմ առաջատարներն են Չինաստանի և Հայաստանի հավաքականները, որոնք վաստակել են 4-ական թիմային միավոր: Անհատական արդյունքների գումարով Չինաստանն ունի 6, Հայաստանը` 5 միավոր: