02/07/2010 13:53
«Բանանցը» Կիպրոսում պարտվեց խոշոր հաշվով
«Անորտոսիս»- Մաթուշ Կոզաչիկ, Նիկոլաոս Կացավակիս, Խրիստոս Մարանգոս, Յաննիս Սկոպելիտիս, Յաննիս Օկկաս (Միգել Պեդրու, 71), Ջեֆրի Լեյվակաբեսի (Մարկո Վիդովիչ, 74), Քրիշտովաու (Գեորգիոս Տոֆաս, 81), Կաֆու, Վենսան Լաբան, Ժանիսիու, Գեորգիոս Գեորգիու:
«Բանանց»- Ստեփան Ղազարյան, Գագիկ Դաղբաշյան, Նիկոլայ Նիկոլով, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան (Արսեն Բալաբեկյան, 74), Դենիրան Օրտեգա, Վալտեր Պողոսյան, Սարգիս Կարապետյան, Հովհաննես Համբարձումյան, Բետո, Սամվել Մելքոնյան (Նոա Կասուլե, 40):
Գոլերը` Նիկոլաոս Կացավակիս, 24 (1:0), Յաննիս Օկկաս, 31 (2:0), Կաֆու, 64 (3:0):
Ք. Լառնակա, 01 հուլիսի 2010 թ., «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտ:
Մրցավար` Սթիվեն Մակլին (Շոտլանդիա):
Օգնականներ` Գրեմ Չեմբերս (Շոտլանդիա), Դևիդ Վատտ (Շոտլանդիա):
4-րդ պաշտոնյա` Բրայան Կոլվին (Շոտլանդիա):
Զգուշացումներ` Նոա Կասուլե (62), Հովհաննես Համբարձումյան (74), Սարգիս Կարապետյան (78), Նիկոլայ Նիկոլով (85), Խրիստոս Մարանգոս (90+1):
Կիպրոսի առաջնության բրոնզե մրցանակակիրը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում առավելության հասավ Երևանի «Բանանցի» նկատմամբ: Դաշտի տերերը ողջ հանդիպման ընթացքում տարածքային առավելություն ունեին: Դեռևս մինչև ընդմիջում «Անորտոսիսը» հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց, քանի որ Նիկոլաոս Կացավակիսի և Յաննիս Օկկասի հարվածները հասան նպատակակետին:
Ընդմիջումից հետո երևանյան թիմը փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն դաշտի տերերը ոչ միայն կարողացան պահպանել հաշիվը, այլև նոր գոլ խփեցին և հաշիվը դարձրեցին 3:0: 64-րդ րոպեին պորտուգալացի Կաֆուն դիպուկ հարվածով եզրափակեց իր թիմի գրոհը: