02/07/2010 11:06
Օշ և Ջալալ- Սբադ քաղաքները կվերականգնվեն ռուսական փողերով
Վերջին շրջանում զանգվածային անկարգություններից տուժած Օշ և Ջալալ- Աբադ քաղաքները կսկսեն վերականգնել ռուսական վարկի փողերով: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, գրում է այսօր «Կոմերսանտը»` վկայակոչելով Ղրղզստանի ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Թեմիր Սարիևին:
«Ժամանակավոր կառավարությունը որոշում է ընդունել Օշի և Ջալալ-Աբադի վերականգնման և զարգացման տնօրինության հաշվին ուղղել 100 մլն` անցյալ տարի ստացած ռուսական արտոնյալ վարկից»,- պաշտոնյայի խոսքերից մեջբերում է անում թերթը:
Համաձայն Թ. Սարիևի խոսքերի, ռուսական վարկից մնցած գումարը գրեթե միակ ազատ միջոցներն են, որոնք իր տարամարդության տակ ունի հանրապետությունը:
Արտոնյալ վարկը` 300 մլն դոլարի չափով, Մոսկվան տվել է Ղրղզստանին անցյալ տարի փետրվարին, երբ երկիրը ղեկավարում էր նախագահ Կուրմանբեկ Բակիևը: