03/07/2010 11:49
Յանուկովիչը Քլինթոնին դիմել է «գլխավոր քարտուղար»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը չի անցել առանց կուրյոզի. ուկրաինական պետության ղեկավարը ամերիկյան հյուրին ջանասիրաբար մեծարել էր որպես «գլխավոր քարտուղար», իսկ նա, իր հերթին, Յանուկովիչին նախապես շնորհավորել է ծննդյան տոնի կապակցությամբ (հուլիսի 9-ին կլրանա Վիկտոր Յանուկովիչի 60-ամյակը): Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ճիշտ է, աղբյուրի համաձայն, Ուկրաինայի նախագահը, մի քանի անգամ Հիլարի Քլինթոնին անվանելով «գլխավոր քարտուղար», հետո ուղղվել է:
Իսկ այն մասին, որ ուղղափառների մոտ ծննդյան տոնը նախապես շնորհավորելը համարվում է վատ նախանշան, ամերիկուհին չէր էլ կարող իմանալ:
«Ցանկանում եմ նախագահին շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար և նախագահ Օբամայի անունից շնորհավորել Ձեզ մոտեցող 60-ամյա հոբելյանի կապակցությամբ»,- Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի վրիպակը մեջբերում է «Ունիան» գործակալությունը: