03/07/2010 12:31
Իսրայելում կոկորդիլոսին կոչել են Էրդողան
Իսրայելում` Հոլանական բարձունքի Ռամատ ԽաԳեդերում, որտեղ գտնվում է Մերձավոր Արևելքում կոկորդիլոսների բազմացման խոշորագույն ֆերման, որում երկկենցաղներից մեկն առանձնանում է վատ բնավորությամբ և մյուս կոկորդիլոսների հանդեպ բացասական վերաբերմունքով: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, այդ կապակցությամբ ֆերմայի տերերը որոշել են, որ նման կենդանու համար ամենահարմար անունը Էրդողանն է:
Ֆերմայի տերերի կարծիքով, Թուրքիայի վարչապետի անունը լավագույն կերպով համապատասխանում է իրենց սանիկին, քանի որ կոկորդիլոսը մշտապես ինչ-որ բանից դժգոհ է, ցուցաբերում է վրդովմունքի և բարկության նշաններ: Ընդ որում, երկկենցաղը 25 տարեկան է, կշռում է ավելի քան 100 կգ, ինչը նրա վարքը դարձնում է առավել նկատելի և վտանգավոր: