03/07/2010 14:17
Կասպարովը 4,5 միավորով բաժանեց 4-5-րդ տեղերը
Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում, որը կրում էր «Արքայական գամբիտ» անվանումը, հաղթեց գրոսմայստեր Անդրեյ Զոնտախը (Ուկրաինա). նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին երկու հայ շախմատիստներ: Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) 4,5 միավորով բաժանեց 4-5-րդ տեղերը, իսկ միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը (Ռուսաստան) 4 միավորով տեղ զբաղեցրեց 6-7-րդ հորիզոնականներում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: