05/07/2010 12:05
Բուրջանաձեն Քլինթոնին մեղադրել է ընդդիմությանն արհամարհելու մեջ
Խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր ««Միասնական Վրաստան» Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուջանաձեն հուլիսի 5-ին Թբիլիսի մեկնած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել է վրացական իրական ընդդիմությանն արհամարհելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիում Վզգլյադի թղթակիցը:
«Հավանաբար, ԱՄՆ-ին չի հետաքրքրում վրացական ընդդիմության կարծիքը»,- վրացական «Փիրվելի» լրատվական գործակալությանը հայտարարել է շարժման մամլո քարտուղարը:
Նախնական տվյալներով, Քլինթոնը Վրաստանում հանդիպելու է միայն ընդդիմության որոշ ներկայացուցիչների` «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիայի և «Քրիստոնեա-դեմոկրատական շարժման» առաջնորդ Գեորգի Թարգամաձեի հետ:
Առավել արմատական ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ այդ շարժումները դարձել են Վրաստանի իշխանությունների ստեղծած համակարգի մի մաս: