05/07/2010 11:19
Աստանայում մեկնարկել է ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովը
Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներն Աստանայում սկսել են ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովը, որին ներկա են նաև դիտորդ երկրների` Հայաստանի և Ուկրաինայի նախագահները: Այս մասին հաղորդում է Վեստին:
Գագաթնաժողովի «տանտերը»` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ողջունելով հյուրերին, այս գագաթնաժողովն անվանել է սիմվոլիկ, քանի որ այս տարի լրանում է ԵվրԱզԷս-ի 10-ամյակը: Ղազախստանի ղեկավարը հիշեցրել է, որ հենց Աստանայում էր կնքվել այս կառույցի ստեղծման մասին համաձայնագիրը:
Նազարբաևը հայտնել է, որ պետությունների ղեկավարները, քննարկելով ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովի օրակարգը, կհրավիրեն Մաքսային միության հանձնաժողովի անդամներին` քննարկելու այդ կազմակերպության աշխատանքը: Գագաթնաժողովի աշխատանքի արդյունքներով նախագահները հայտարարությամբ հանդես կգան մամուլի համար:
ԵվրԱզԷս-իՄիջպետական խորհրդի շրջանակներում կկայանա նաև Մաքսային միության գագաթնաժողովը: Այդ հանդիպմանը նախատեսվում է ամփոփել միության ձևավորման առաջին փուլի աշխատանքների արդյունքները, որն ավարտվել է այս տարվա հոլիսի 1-ին` Մաքսային կանոնագրքի ուժի մեջ մտնելով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան է մեկնել Ղազախստանի մայրաքաղաք` այսօր Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) միջպետական խորհրդի նիստին մասնակցելու համար: