05/07/2010 14:12
ՀՀ Սահմանադրությանը պետք են բարեփոխումներ. ՍԴ անդամ
Հայաստանի Սահմանադրությունը լիարժեք չի կիրառվում, և պետք է որոշ բարեփոխումներ կատարել դրանում: Այսօր նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
Մասնագետը նշեց, որ դատական ակտեր կայացնելիս` դատարանները պետք է հիմք ընդունեն Սահմանադրությունը` հավելելով, որ այսօր դատարանների համար Սահմանադրությունը ուղեցույց չէ:
«Մարդն ու նրա արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքները և սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը համամարդկային բարձրագույն արժեքներ են, որոնք, սակայն, չեն գնահատվում, արժեզրկվում և խախտվում են»,- ասաց Ֆ. Թոխյանը` հավելելով, որ դրա պատճառն անպատժելիությունն է:
ՍԴ անդամը կարծում է, որ թեև 2005-ին ընդունված Սահմանադրությամբ մեծ քայլեր են արվել երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ, սակայն օրենսդրական բացերը լիովին թույլ չեն տալիս, որ դրանք վերջնական կատարվեն ։
Ֆելիքս Թոխյանի խոսքով, այսօր կյանքի չեն կոչվում հատկապես մարդկանց սոցիալական իրավունքները։