05/07/2010 11:26
ԱՄՆ ռազմական ջոկատները Իրաքից կհեռանան այս ամռանը
ԱՄՆ ռազմական ջոկատները Իրաքից կհեռանան այս տարվա ամռանը: Դա հաստատել է նաև կիրակի օրը նախագահ Բարաք Օբաման` ԱՄՆ քաղաքացիներին ուղղված իր տոնական ուղերձի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Վեստին, նա ամերիկացիներին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ Սպտակ տան «Թրումենյան պատշգամբից»:
«ԱՄՆ-ն մտադիր է ավարտել Իրաքում իր ռազմական գործողությունները այս ամռանը` համաձայն համապատասխան գրաֆիկի»,- ընդգծել է Օբաման:
Նախագահը շնորհակալություն է հայտնել իրենց առջև դրված խնդրի հաջող իրականացման համար ամերիկացի զինծառայողներին, ովքեր հիրավիրված էին Վաշինգտոն մասնակցելու նախագահականում կազմակերպված ընդունելությանը: